«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած տարվա նոյեմբերի 25-ին Մարաշում վնասազերծված «հանցավոր» խմբի անդամների գործի քննությունը կարծես մոտենում է ավարտին: ՀՀ ԱԱԾ-ի՝ նշված գործը քննող քննիչները գործով անցնող մեղադրյալների ցանկը, ըստ ամենայնի, այլեւս չընդլայնելու հանձնարարություն են ստացել: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ կալանավորվածներից մի քանիսի ցուցմունքներում ներկա եւ նախկին տարբեր պաշտոնյաների անուններ են նշվել, այդ թվում ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԱԱԾ-ն ներկայացնող, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի գործարարների անուններ:
Ուստի ԱԱԾ-ն այդ իմաստով փակուղում է հայտնվել: Եթե բոլոր այդ ցուցմունքներին ընթացք տան, ապա ներիշխանական խառնաշփոթ կարող է սկսվել. Սերժ Սարգսյանի թիմի մեծ մասը պետք է ԱԱԾ գնա: Բայց մյուս կողմից էլ կասկածներ կան, որ կալանավորվածները միտումնավոր են այդպես վարվում՝ փորձելով հնարավորինս շատ մարդկանց ներքաշել այս պատմության մեջ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: