ԿԱՇԻՆ ՔԵՐԹՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատ արվեստագետներ իրենց դժգոհությունն են հայտնել՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման հետ կապված, ավելին, ակցիա կազմակերպել, իրենց մեքենաներով անվճար տեղափոխում են քաղաքացիներին` այդ կերպ հայտնելով իրենց անհամաձայնությունը քաղաքային իշխանությունների որոշման դեմ: Տրանսպորտի թանկացման հետ կապված՝ Tert.am-ի հետ զրույցում իր կարծիքն է հայտնել նաեւ դերասան Վարդան Պետրոսյանը. «Այդպես էլ գիտեի, որ, անպայման, թանկացնելու են եւ այն այլ կերպ, քան ժողովրդի կաշին քերթել, չեմ կարող բնութագրել: Այլ խոսքեր չեմ գտնում: Մարդու հացի վերջին փշուրը կարող են ամենաանխիղճ ձեւով վերցնել: Ես չեմ հասկանում՝ դա անկշտությո՞ւն է, շատ ավելի վերեւից տված հրամա՞ն, միգուցե՝ ծրագի՞ր, որը կատարում են: Իսկապես, չեմ կարող ասել, բայց գիտեմ մի բան, որ ժողովուրդը չի հավատում, որ այս 50 կոպեկները ծառայելու են հայկական տրանսպորտի աշխատանքների բարելավմանը: Եվ ստեղծել եւս մի լրացուցիչ դժվարություն մարդու համար, որն առավոտյան աշխատանքի է գնում առանց այն էլ դժվարությամբ…»:




Լրահոս