ԱՄՆ Հավայի նահանգը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող 167 բանաձևը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Հավային ԱՄՆ յոթերորդ նահանգն է, որը ճանաչել է Արցախի Հանրապետությունը: Մինչ այդ նմանատիպ բանաձևեր ընդունվել էին Կալիֆորնիայի, Լուիզիանայի, Ռոդ Այլենդի, Մասաչուսեթսի և Մենի, Ջորջիայի օրենդսիր մարմիններում:

0101

05555

 

Ստորև ներկայացնում ենք բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը

 Բանաձև

 ՀԱՐԳԵԼՈՎ և ՃԱՆԱՉԵԼՈՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ։

 ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունըէթնիկ հայկական տարածաշրջան է Հարավային Կովկասում, որն ունիերկար ևհարուստ պատմություն, և իր նվիրական տեղն է զբաղեցնում հայ ժողովրդի պատմության և մշակույթի մեջ, և

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ 1991 թ. դեկտեմբերի 10-ին` տասնամյակների պայքարից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանժողովրդի ճնշող մեծամասնությունը քվեարկեց հօգուտ անկախության, և

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որԼեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման տևական պահանջը ոգեշնչեց տարածաշրջանում ապրողբազմաթիվ ժողովուրդների և նախկին Խորհրդային Միության փլուզման խթաններից մեկը հանդիսացավ, և

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ ԼեռնայինՂարաբաղի Հանրապետության ժողովուրդը վերջին երկու տասնամյակների ընթացքումհաստատակամություն և տոկունություն ցուցաբերեց պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների և հսկայական այլդժվարությունների պայմաններում, և

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ավելի քան քսան տարի հավատարիմ է իրքաղաքացիներին՝պահպանելով իր անկախությունը և ջանքեր գործադրելով՝ փոփոխելու և կայունացնելու Կովկասյան տարածաշրջանը, ևանցկացնելով ազատ ու անկախ ընտրություններ և հանրաքվեներ, որոնք համընդհանուր կերպով ճանաչվել են որպես օրինակտարածաշրջանի համար, և

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ բազմաթիվ միջազգային դիտորդներ, այդ թվում Միացյալ Նահանգներից, գնահատել են 2015 թ. մայիսի 3-իԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրությունները որպես ազատ և թափանցիկ, հետևաբար

Հավայի նահանգի 28-րդ գումարման Ներկայացուցիչների պալատը 2016 թ հերթական նստաշրջանին ՈՐՈՇՈՒՄ Է հարգել և ճանաչելԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա քաղաքացիներին, և

ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇՈՒՄ է, որ այս մարմինը ճանաչում է զոհողությունները և նվիրվածությունը և  վճռականությունը, որոնքցուցաբերվել են ԼՂՀ ժողովրդի կողմից ծայրահեղ դժվարությունների պայմաններում, և

ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇՈՒՄ է, որ այս մարմինը հղում է ԼՂՀ կառավարությանը և նրա ժողովրդին խաղաղության, բարգավաճման ևշարունակական հաջողությունների իր լավագույն մաղթանքները, և

ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇՈՒՄ է, որ այս մարմինը կոչ է անում միջազգային հանրությանը՝ ճանաչել Լեռնային ՂարաբաղիՀանրապետությունը որպես ազատ, անկախ և ինքնիշխան ժողովրդավարություն, և

ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇՈՒՄ է որ սույն բանաձևի վավերացված պատճեները կփոխանցվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանընրա՝ Հավայիում գտնվող ներկայացուցիչների միջոցով, և լրացուցիչ վավերացված պատճեները կփոխանցվեն Միացյալ Նահանգներինախագահին, ԱՄՆ Սենատի մեծամասնության ղեկավարին, Ներկայացուցիչների պալատի խոսնակին, Միացյալ Նահանգների ԿոնգրեսումՀավայի ներկայացուցիչներին։




Լրահոս