ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հնարավո՞ր է ապահովագրվել տրանսպորտային պատահարներից: Օրինակ՝ երթուղային տաքսիների մեջ կրած վնասի համար (արգելակման ժամանակ ձեռքը, ոտքը կամ գլուխը վնասելու, հագուստի պատռվելու եւ վնասվելու դեպքում): Նման դեպքերում որեւէ փոխհատուցում տրվո՞ւմ է:

Անգին Մկրտչյան (29 տարեկան, ուսուցչուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Միայն տրանսպորտային պատահարների համար առանձին ապահովագրատեսակ չկա, սակայն Դուք կարող եք ձեռք բերել դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանագիր, որով նախատեսված են հատուցումներ Ձեր կողմից նշված ռիսկերի համար: Միայն հագուստի վնասումը չի դիտվում ապահովագրական պատահար, քանի որ հագուստի վնասման իրական պատճառն ապացուցել գրեթե անհնար է:
Նշենք, որ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության կողմից տրամադրվում են դժբախտ պատահարներից ապահովագրության մի քանի պրոդուկտներ՝ «վարորդ», «ընտանիք» եւ «երեխա»: Այս ապահովագրատեսակի միջոցով որպես ապահովագրական պատահար կարող են դիտվել մարմնական վնասվածքը, հաշմանդամությունը, ինչպես նաեւ մահը: Պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր պատահարի դեպքում ապահովագրված անձը (շահառուն) ստանում է նախապես տվյալ դեպքի համար սահմանված գումարի չափով ապահովագրական հատուցում:

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական
ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն դեպքում, անհրաժեշտ է, որ թե՛ երթուղայինի վարորդները, թե՛ ուղեւորները լինեն հնարավորինս զգույշ՝ խուսափելով անցանկալի հետեւանքներից: Իսկ ինչ վերաբերում է հատուցմանը, ապա հաճախ են պատահում դեպքեր, երբ մարդիկ շաբաթներով սպասում են, թե երբ կտրվի իրենց փոխհատուցումը:




Լրահոս