Կիսածանր քաշային կարգում UFC նախկին չեմպիոն Ջոն Ջոնսին մեղադրում են փողոցային մրցավազքերին մասնակցելու և ոստիկանին վիրավորելու մեջ: Բռնցքամարտիկը ապրիլի 5-ին կկանգնի դատարանի առջև:
Դեպքը տեղի է ունեցել մարտի 24-ին, սակայն Ալբուկերկե քաղաքի ոստիկանությունը տեսանյութը հրապարակել է օրեր անց:
Ավելի ուշ Ջոնսը հրապարակային ներողություն է խնդրել ոստիկանից` ընդգծելով, որ չի գերազանցել արագությունը և չի մասնակցել մրցավազքերին: Նախկին չեմպիոնի խոսքով՝ նա կանգնել է կարմիր լույսի տակ, որտեղ նրան ճանաչել են հարևան մեքենայից: Այստեղ նրա երկրպագուներն են եղել: Բռնցքամարտիկի խոսքով՝ այդ ժամանակ ինքը և երկրպագուները որոշել են չափել մեքենաների շարժիչների հզորությունը` տեղից չշարժվելով: Դրանցի հետո կանաչ լույսն է վառվել, և Ջոնսը շարունակել է ճանապարհը, որից հետո նրան կանգնեցրել է ոստիկանը, ով մեղադրել է նրան փողոցային մրցավազքերին մասնակցելու մեջ: