
ArmLur.am-ը ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ մարտի 28-ին պաշտպանության նախարարին կից գործող հասարակական խորհրդի նախաձեռնությամբ ՊԲ զորամասերում իրականացվել է “Պատմության և մշակույթի էջեր” խորագրով միջոցառումների շարք: Ծրագիրը, որին ներգրավված են հանրապետության գիտակրթական ու մշակութային օջախները ներկայացնող անվանի արվեստագետներ ու գիտնականներ, նպատակ է հետապնդում խորացնել զինծառայողների գիտելիքները հայ ժողովրդի պատմությունից և նրանց ներկայացնել պատմական ճակատագրական նշանակություն ունեցող իրադարձությունները:
Զորամասերում կազմակերպված հանդիպումների ընթացքում պատվիրակության անդամ պատմաբաններն ու արվեստագետները հանդես են եկել դասախոսություններով, հետաքրքրվել զինծառայողներին հուզող խնդիրներով և պատասխանել վերջիններիս հարցերին: