Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը կոչ է անում իր քաղաքացիներին նախապատրաստվել սովին և ծանր տնտեսական իրավիճակին, գրում է The Telegraph-ը:
Նշվում է, որ նման հայտարարությունը հայտնվել է Հյուսիսային Կորեայի կուսակցական թերթի վերջին հրապարակումներից մեկում: Հավանաբար, նման հայտարարության պատճառը ՄԱԿ-ի կողմից սահմանված կոշտ պատժամիջոցներն են եղել:
ՄԱԿ-ի կողմից պատժամիջոցներ էին սահմանվել՝ ի պատասխան Փխենյանի կողմից ջրածնային ռումբի և հեռավոր շառավիղ ունեցող հրթիռի փորձարկումներին:
Հյուսիսկորեական պարբերականները հայտնում են, որ երկիրը կարող է բախվել 90-ականների սովի հետ, որը պայմանավորված էր երաշտով և ԿԺԴՀ մոտ 3 միլիոն բնակչի կյանք խլեց: