
Բաքվի միջազգային օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին, փոխանցում է Turan.az-ը՝ հղում անելով գրողի կնոջ՝ Գալինա Այլիսլիի հայտարարությանը:
Գրողը ավագ որդու ուղեկցությամբ պետք է մեկներ Վենետիկ, սակայն սահմանապահները բերման են ենթարկել նրան՝ հայտարարելով, որ երկրից նրա ելքը արգելված է:
Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերին «Ազգերի բարեկամությունը» ամսագրի էջերում հայտնված նրա «Քարե երազներ» վեպը բացասական արձագանքի արժանացավ հանրության շրջանակներում այն պատճառով, որ վեպում հեղինակը նկարագրում է հայերի ջարդերը Բաքվում 1990թ. և Նախիջևանում 1919թ.: