ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը, ելնելով ստեղծված բարդագույն սոցիալ-տնտեսական իրավիճակից, բավականին կտրուկ օրենսդրական նախաձեռնություններ ունի, որոնց մասին կհայտարարվի արդեն օգոստոսի կեսերին։ Այս մասին “Առավոտ” թերթի հետ զրույցում տեղեկացրել է ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը։
“ԲՀԿ-ի նախաձեռնությունները վերաբերում են “կտրուկ, ռադիկալ” բարեփոխումների իրականացմանը. “Տեսնենք ՝ կբավարարի՞ քաղաքական մեծամասնության եւ խորհրդարանական այլ գործընկերների խիզախությանը դրան միանալու։
Մանրամասները՝ այսօրվա համարում