
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին անդրադարձել է իր խփած գոլին Բոլիվիայի դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարի 6-րդ տուրի խաղում:
«Ուրախ եմ, որ 50-րդ գոլը խփեցի ազգային թիմում, իսկ դա նշանակում է, որ շարունակում եմ աճել: Մենք հասանք մեր նպատակին և տարանք 2 հաղթանակ, ինչը թույլ տվեց բարձրանալ մրցաշարային աղյուսակում»,- նշել է կատալոնական ակումբի հարձակվողը:
Հիշեցնենք, որ 6-րդ տուրից հետո Էկվադորն ու Ուրուգվայը 13-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Արգենտինան ունի 11 միավոր: