
ԼՂՀ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում հանդիսավորությամբ նշվել է գյուղը հարակից լեռնային շրջաններից ներկայիս տարածք տեղափոխելու 50-ամյակը: Տոնական միջոցառմանը, որին մասնակցել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ու վարչապետ Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Անդրանիկ Մարտիրոսյանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին և ընթերցելով Երևանի քաղաքապետի շնորհավորական ուղերձը` Անդրանիկ Մարտիրոսյանը նորագյուղցիներին մաղթել է բարեկեցություն և անխաթար խաղաղություն: