Կիևի օդանավակայանից սխալմամբ Երևան ուղարկվելու փոխարեն Բաքու ուղարկված Ասատուր Խաչատրյանը Բաքու-Կիև ,МАУե ավիաընկերության 602 չվերթով վերադարձել է Կիև, այս մասին տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության Ֆեյսբուքյան էջը։
Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Կիևի օդանավակայան հասնելուց հետո պարզվել է, որ Ասատուր Խաչատրյանը որոշակի փաստաթղթային խնդիրներ ունի և նրան պետք է հետ ուղարկեին Հայաստան: Սակայն հուլիսի 24-ին, սխալմամբ ուղարկել էին Բաքու։