
ԱՄՆ-ն տարհանել է Թուրքիայից իր զինծառայողների և դիվանագետների ընտանիքներին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Փիթեր Քուքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Փիթեր Քուքը պարզաբանել է, որ դա արվել է անվտանգության նկատառումներից ելնելով: Տարհանումը կանդրադառնա 670 մարդու վրա, ովքեր ապրում են ռազմաբազաներում, այդ թվում՝ «Ինջիրլիկ»-ում: Ամերիկացի զինծառայողների` դեռևս 100 հարազատներ են մնում Անկարայում և Ստամբուլում:
ԱՄՆ պետդեպարտամենտում ընդծել են, որ ԱՄՆ-ի և այլ երկրների զբոսաշրջիկներ ահաբեկչական խմբավորումների թիրախում են գտնվում և կոչ են արել երկրի քաղաքացիներին` պահպանել զգոնությունը: