Երիտասարդներն իջել են կիրճը եվ չեն չեն կարողացել դուրս գալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երկու քաղաքացիներ, հուլիսի 25-ի երեկոյան, իջել են Լոռիի մարզի Ստեփանավան քաղաքի հրապարակի մոտակա կիրճը՝ կամրջի տակ, եւ չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները կամրջի տակից անվնաս դուրս են բերել 16-ամյա Ա. Խ-ին եւ 18-ամյա Տ. Ս.-ին:




Լրահոս