Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ 2011թ. շարունակվող քաղաքացիական պատերազմը Սիրիային 200 միլիարդ դոլարի չափով վնաս է հասցրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Տնտեսությանն ու ենթակառուցվածքներին հասցված վնասը գերազանցում է 200 միլիարդ դոլարը: Տնտեսական խնդիրները կլուծվեն, երբ Սիրիայում իրավիճակը կայունանա: Սակայն ենթակառուցվածքների վերականգնման համար երկար ժամանակ է պահանջվում»,-ասել է Սիրիայի նախագահը:
Նա նաև հայտնել է, որ Դամասկոսը «ճկունություն է ցուցաբերում» սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով Ժնևի բանակցություններում:
Սիրիայում 2011թ. մարտից շարունակվում է զինված կոնֆլիկտը, որի արդյունքում, ՄԱԿ-ի տվյալների համաձայն, ավելի քան 220 հազար մարդ է զոհվել: