
ArmLur.am-ը Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկանում է, որ նախագահ Բակո Սահակյանը մարտի 30-ին ստորագրել է հրամանագիր՝ Վասիլի Աթաջանյանին ԼՂՀ Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ նշանակելու մասին՝ ազատելով նրան ԼՂՀ Նախագահի խորհրդական-ԼՂՀ Ազգային ժողովում ԼՂՀ Նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից։
Նախագահի նույն օրը ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ Զոյա Լազարյանը նշանակվել է ԼՂՀ Նախագահի խորհրդական-ԼՂՀ Ազգային ժողովում ԼՂՀ Նախագահի մշտական ներկայացուցիչ։