
Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հանդիպել է Թուրինի «Յուվենտուս»-ի ղեկավարության հետ՝ քննարկելու համար Հայաստանի հավաքականի ավագի տեղափոխության հարցը:
Նշենք, որ Իտալիայի չեմպիոնը վաղուց է հետաքրքրված 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն «Բորուսիա»-ն չի ցանկանում բաժանվել նրանից: Թուրինցիներն առաջիկայում կարող են մեծ գումարով վաճառել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային, որին էլ փոխարինողներ են փնտրում:
Հիշեցնենք, որ գերմանական ակումբի հետ Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017-ի ամառը: