
Այսօր անգլիացի վիպասան և բանաստեղծուհի Շառլոթ Բրոնտեի մահվան օրն է: Նա ծնվել է 1816 թվականի ապրիլի 21-ին, մահացել` 1855 թվականի մարտի 31-ին:
Հանդիսանում է «Ջեյն Էյր» (1847, Jane Eyre), «Շերլի» (Shirley, 1849), «Փոքր քաղաք» (Villette, 1853, այլ անվանումը «Վիլետ»), «Ուսուցիչը» (1857, The Professor) վեպերի հեղինակ։ Նշված ստեղծագործություններից հատկապես հայտնի է «Ջեյն Էյրը», որը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով (այդ թվում նաև հայերեն) և արժանացել մի քանի էկրանացումների։