4+4+4 ձևաչափով քննարկումը քիչ էր մնում տապալվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովում նախատեսված 4+4+4 ֆորմատով հանդիպումը քիչ էր մնում տապալվել, քանի որ նախատեսված ժամին չորս ՀԿ-ները չէին ներկայացել հանդիպմանը: Նրանք գտնվում էին ԱԺ անցագրային բաժնում և հրաժարվել էին այնտեղ թողել իրենց անձնագրերը ու բարձրանալ շենք:

Սկզբում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հեռախոսով երկար խոսում էր այդ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, ինչը հարուցեց նախ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի, ապա` ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանի զայրույթը, նրանք հեռացան դահլիճից` ասելով, որ այս ամենն անլուրջ է:

Արադարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն էլ կարծիք հայտնեց, որ ԸՕ-ի քննակումը շատ ավելի լուրջ գործընթաց է , քան ԱԺ մուտք գործելու կանոնակարգին ընդդիմանալը: Ի վերջո, հանդիպումը սկսվել է, իսկ ՀԿ-ների ներկայացուցիչներն էլ մասնակցում են:




Լրահոս