Աշխատանքային այցով ԱՄՆում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչեր դպրոց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` ՀՀ Նախագահն հանդիպում կունենա համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և «Թավիթյան» հիմնադրամի կրթական ծրագրի մասնակից ՀՀ քաղաքացիների հետ:
Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցում Նախագահը հանդես կգա դասախոսությամբ և կհանդիպի հայ ուսանողների ու համալսարանի ղեկավարության հետ: Սերժ Սարգսյանը մարտի 29-ին եղել է նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում` հանդես եկել ելույթով: