Փլուզում Գյումրի քաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 28-ին, ժամը 18.17-ին ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հանեսօղլյան փողոցի թիվ 5 շենքի արտաքին պատից առկա է փլուզման վտանգ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ շենքը երրորդ կարգի վթարային է, և երկհարկանի շենքի առաջին հարկի արտաքին պատից փլուզվել է 2 քմ հատված: Տուժածներ չկան: Դեպքի մասին տեղյակ է պահվել Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետը:




Լրահոս