Շրջակա միջավայրին պատճառվել է 1.17 միլիոն դրամի վնաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բնապահպանական պետական տեսչության կողմից հուլիսի 22-ից 27-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների,  շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության, բնապահպանական եւ բնօգտագործման վճարների  եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է 1.96 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 22 որոշում եւ հաշվարկվել է 2.98 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես` 
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Երեւանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտման համար  մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 100 հազար դրամ գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտման համար  մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 27 հազար դրամ գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու տարածքային բաժնի  վարույթին հանձնված ապօրինի ծառահատման  երկու դեպքի քննության արդյունքում կայացվել է 60 հազար դրամ գումարի վարչական տուգանքի մեկ որոշում եւ հաշվարկվել է 120.5 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի  վարույթին հանձնված ապօրինի ծառահատման երկու դեպքերով հաշվարկվել է 1.82 մլն դրամ ընդհանուր գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հողերի պահպանության ոլորտ
Սյունիքի տարածքային բաժնի կողմից  երկու տնտեսվարողների մոտ իրականացված  ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար  կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 780 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Լոռու տարածքային  բաժնի կողմից մեկ կազմակերպությունում իրականացված ստուգման  ընթացքում  հայտնաբերված  խախտման համար  կայացվել է  100 հազար դրամ   գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 114.36 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հանքանյութի ապօրինի տեղափոխում
Շիրակի  տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտման համար  մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում:
Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվություն սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Կենսառեսուրսների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից  մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ  կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Սյունիքի  տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ  կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված իրավախախտման տաս դեպքերի համար ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 1 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի տաս որոշում:
Ապօրինի որս
Գեղարքունիքի տարածքային բաժնի, ՀՀ ոստիկանության  Գեղարքունիքի եւ Մարտունու   բաժինների աշխատակիցների  համատեղ իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 25 հազար դրամ գումարի վնաս:   Առգրավված  34,5 կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով բաց է թողնվել Սեւանա լիճ, իսկ 5 հատ /2կգ./ սիգ տեսակի ձուկը  ինչպես նաեւ “Սեւան ԱՊ” ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված տիրազուրկ 220 հատ /22կգ/ կարաս տեսակի  ձկները սահմանված կարգով հանձնվել են “Գավառի մանկատուն” ՊՈԱԿ:
Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.17 մլն դրամ գումար:




Լրահոս