ԱՄՆ-ն երկխոսության ճանապարհով ԼՂ հակամարտության կարգավորման հույս է հայտնում. Ջոն Քերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կկարգավորվի բանակցային ճանապարհով: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Մենք ցանկանում ենք տեսնել Ղարաբաղյան սառեցված կոնֆլիկտի լուծումը»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը: Նրա խոսքով՝ դա պետք է «բանակցային գործընթաց» լինի:

Ջոն Քերին Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է նաև, որ Հարավային գազային միջանցքը կարող է դիվերսիֆիկացնել էներգառեսուրսների մատակարարման երթուղիները: «Հարավային գազային միջանցքը կարևոր քայլ է Եվրոպայի ռազմավարական շահերի իրականացման առումով»,-ասել է Քերին:




Լրահոս