Ստավրոպոլում դիմակավորված անձը սպանել է հայ գործարարի երեխաներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը  Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Լիսոգորսկայա ավանում ողբերգական դեպք է տեղի ունեցել. դիմակավորված անձը կեսգիշերն անց ներխուժել է ազգությամբ հայ ագարակատեր Խաչատուր Ղազարյանի տուն և սպանել  նրա երկու քնած երեխաներին:
Ինչպես պատմել են Խաչատուր Ղազարյանի հարևանները, բազմոցի վրա, ուր ճակատագրական գիշերը քնել էին 11-ամյա Լիանան և 16-ամյա Արսենը, սովորաբար գիշերում էին նրանց ծնողները: Սակայն նախօրեին հայրն ու մայրը երեխաների հետ փոխվել էին իրենց տեղերով, իսկ մարդասպանը, մտածելով, որ անկողնում քնած են Ղազարյան ամուսինները, մի քանի անգամ կրակել էր նրանց վրա:
Աղմուկի վրա դուրս էր եկել մայրը՝ Թամարան: Գիտակցելով իր սխալը՝ մարդասպանը կրակել էր մոր գլխին, սակայն վրիպել էր՝ վիրավորելով նրան ծնոտի շրջանում: Փամփուշտը խրվել էր կնոջատամների մեջ, որի շնորհիվ էլ նա ողջ էր մնացել:   
Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:




Լրահոս