Օբաման կոչ է արել շարունակել միջուկային սպառազինությունների կրճատման գործընթացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել շարունակել ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից միջուկային սպառազինությունների կրճատման գործընթացը, գրում է Washington Post-ը:

Օբամայի խոսքով՝ միջուկային զենքի կիրառման հնարավարությունն ամենասարսափելի սպառնալիքն է մարդկության և աշխարհի անվտանգության համար:

«Հաշվի առնելով «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների կողմից պահպանվող սպառնալիքը, մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի ահաբեկչական խմբավորումները չկարողանան զենքի ամենավտանգավոր տեսակներ ստանալ»,-ասել է Օբաման:

ԱՄՆ նախագահը հերթական անգամ մեղադրել է Ռուսաստանին միջին և փոքր հեռավորության հրթիռների լիկվիդացման մասին Համաձայնագրի խախտման մեջ և կոչ արել Կրեմլին իրականացնել իր պարտականությունները: Պաշտոնական Մոսկվան կտրականապես մերժել է այդ մեղադրանքները:




Լրահոս