The Times պարբերականը տեղեկացել է թուրք-սիրիական սահմանին սիրիացի փախստականների գնդակոծությունների մասին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ սիրիական սահմանին առնվազն 16 մարդ է զոհվել:
Պարբերականի աղբյուրները հայտնում են, որ զոհերի թվում 3 երեխա կա:
Պաշտոնական Թուրքիան իր հերթին հերքել է The Times-ի տեղեկությունները:
Ավելի վաղ Եվրամիությունը 3 միլիարդ եվրո էր տրամադրել Թուրքիայում սիրիացի փախստականների պաշտպանության համար: Սիրիայից փախստականների հոսքը անդադար ռազմական գործողությունների առաջացման պատճառ դարձավ: Ռազմական գործողություններին մասնակցում են կառավարական զորքերը, զինված խմբավորումներն ու «Իսլամական պետության» ահաբեկիչները, որոնց նպատակը համաշխարհային խալիֆաթ հաստատելն է: