Երևանում կկազմակերպվի համահայկական ճարտարապետական մրցույթ-ցուցահանդես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը 2016թ. հոկտեմբերի 10-ից դեկտեմբերի 25-ը Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կազմակերպում է համահայկական ճարտարապետական մրցույթ-ցուցահանդես` «Երևանյան ճարտարապետական բիենալե-2016» խորագրով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, բիենալեի նպատակն է Հայաստանի և Սփյուռքի հայազգի ճարտարապետների ներուժի, գիտական և ստեղծագործական մտքի համախմբումը, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառներում միջազգային համագործակցության խթանումը, հայ ճարտարապետական ժառանգության հանրահռչակումը, մասնագիտական ուսուցման բարելավումն ու միջազգային համագործակցության դաշտում մրցունակության բարձրացումը:

Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2016 թվականի սեպտեմբերի 1-ը, իսկ աշխատանքների ընդունման վերջնաժամկետը` սեպտեմբերի 20-ը: Բիենալեին կարող են մասնակցել Հայաստանի և Սփյուռքի հայազգի ճարտարապետներ, ճարտարապետական արվեստանոցներ, հեղինակային խմբեր, ինչպես նաև` ճարտարապետական ԲՈՒՀ-երի ուսանողներ:

Մասնակցության կարգին և պայմաններին կարելի է ծանոթանալ ՀՀ քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայքում կամ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:




Լրահոս