ԱՄՆ-ում համոզված են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մոտ է պարտությանը, գրում է Washington Post-ը:
Այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Ուորքը: «Կասկած չկա, որ այժմ ահաբեկիչների դեմ պայքարն առավել քան երբևէ ուժգնացված է: Վստահ ենք, որ «ԻՊ»-ը դեպի պարտությունն է շարժվում»,-ասել է ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ներկայացուցիչը:
Ընդ որում, նա ընդգծել է, որ միայն ռազմական ջանքերը բավարար չեն «ԻՊ»-ի դեմ լիարժեք հաղթանակի համար: «Քաղաքական միջոցներ են անհրաժեշտ»,-հավելել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանձնարարել էր հատուկ ծառայություններին ուժգնացնել ահաբեկիչների դեմ պայքարը: