“Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը” դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց (ԲՊԱ) էթիկայի հանձնաժողովին՝ խնդրելով իրեն տրամադրել տեղեկություններ Տարոն Մարգարյանի գույքի վերաբերյալ:
“Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվե՞լ են արդյոք ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքի եւ եկամուտների աղբյուրների վերաբերյալ, վերլուծվե՞լ եւ համադրվե՞լ են արդյոք նրա եւ նրան փոխկապակցված անձանց հայտարարագրերը մամուլում շրջանառվող տեղեկությունների հետ.
2. Համադրվե՞լ են արդյոք Տարոն Մարգարյանի՝ ԲՊԱ էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագրերը ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի հետ, ի՞նչ հետեւություններ են արվել.
3. Ուսումնասիրվե՞լ են արդյոք մամուլում տեղ գտած հրապարակումները, եւ եթե այո, դիտարկվե՞լ են արդյոք դրանցից բխող՝ շահերի բախման վերաբերյալ հնարավոր կասկածները: Չե՞ն օգտագործվել արդյոք պաշտոնեական դիրքը եւ լիազորությունները` առաջացնելով շահերի բախման ռիսկ, եւ եթե այո, ,Հանրային ծառայության մասինե օրենքի 31-րդ հոդվածի համաձայն` դիմե՞լ է արդյոք Տարոն Մարգարյանը ԲՊԱ էթիկայի հանձնաժողովին` կոնկրետ իրավիճակում շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ հանդեu գալու անհրաժեշտության մաuին պարզաբանում ստանալու նպատակով:
Ընդ որում, եթե վերոնշյալ հարցադրումների վերաբերյալ հարուցվել է վարույթ եւ եղել են ուսումնասիրություններ, ԹԻՀԿ-ը խնդրում է տրամադրել դրանց արդյունքները, իսկ եթե ոչ` ապա հիմք ընդունելով իր դիմումը՝ հանձնաժողովի լիազորությունների շրջանակում պարզել մամուլի հրապարակումներում նշված փաստերի համապատասխանությունը իրականությանը եւ համապատասխան հիմքերի առկայության դեպքում ,Հանրային ծառայության մասինե ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հարուցել վարույթ՝ պարզելու.
. ներքաղաքային փոխադրավարձը բարձրացնելիս քաղաքապետը գտնվե՞լ է արդյոք շահերի բախման իրավիճակում կամ եղե՞լ է նման ռիսկ,
. ներդրումները կառավարելիս քաղաքապետի կողմից չե՞ն օգտագործվել արդյոք պաշտոնեական դիրքը եւ լիազորությունները:
Գույքի եւ եկամուտների աղբյուրների օրինականությունը ԲՊԱ էթիկայի հանձնաժողովի լիազորություների շրջանակում պարզելու անհնարինության դեպքում ԹԻՀԿ-ն առաջարկում է դիմել իրավապահ մարմիններին:
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքի ու եկամուտների եւ դրանց ձեռքբերման աղբյուրի օրինականության վերաբերյալ կասկածները եւ մամուլում շրջանառվող տարաբնույթ մեկնաբանությունները սկիզբ առան պարոն Մարգարյանի կողմից իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը (2012թ. մարտի 1-ից մինչեւ 2013թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածի համար) որպես Երեւանի ավագանու թեկնածու ԿՀԸ ներկայացնելուց հետո : Մինչդեռ, ըստ ՀՀ ԲՊԱ էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2011 թ. եւ 2012 թ. գույքի եւ եկամուտների հայտարարագրի, պարոն Մարգարյանը, որպես սեփականություն, չունի որեւէ շարժական կամ անշարժ գույք կամ եկամտի այլ աղբյուր՝ աշխատավարձից բացի: Համադրելով Տարոն Մարգարյանի՝ ԲՊԱ էթիկայի հանձնաժողով ներկայացրած եւ պաշտոնապես հրապարակված հայտարարագրերը ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի հետ՝ ստեղծվում է տպավորություն, որ այդ ողջ շարժական եւ անշարժ գույքը ձեռք է բերվել 2013 թ. հունվար –փետրվար ամիսներին:
Ի լրումն վերոնշյալի՝ ԹԻՀԿ-ն ս. թ. հուլիսի 20-ից ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հետ կապված, եւ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 27.1-րդ եւ 42.1-րդ հոդվածներով եւ ,Տեղեկատվության ազատության մասինե ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով ամրագրված տեղեկացված լինելու իրավունքը, դիմել է քաղաքապետին՝ խնդրելով տրամադրել.
1. Երեւան քաղաքում ավտոբուսային եւ միկրոավտոբուսային երթուղիները սպասարկող կազմակերպությունների ցանկը՝ ըստ երթուղիների.
2. Ուղեվարձի բարձրացման հայտեր ներկայացրած տնտեսվարող սուբյեկտների ցանկը.
3. Ուղեվարձի բարձրացման մասին քաղաքապետի որոշման հիմնավորումները”,- ասվում է դիմումի մեջ: