Արդեն հայտնել էինք, որ այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մոտակայքում դիտահորում պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի հետևանքով 4 քաղաքացի մեթան գազի թունավորմամբ տեղափոխվել է բժշկական կենտրոն:
ArmLur.am-ը հիվանդանոցից տեղեկացավ, որ հիվանդանոց տեղափոխված անձանցից մեկին արդեն դուրս են գրել: Վիրավորվածներից մյուս երկուսի վիճակը կայուն է, և նրանք նույնպես կարող են դուրս գրվել:
Մեզ հայտնեցին, որ չորսից միայն մեկի վիճակն է գնահատվում ծայրահեղ ծանր, ով դեռ գիտակցության չի եկել և շնչում է արհեստական շնչառության սարքով: