
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Մայամիում ընթացող մրցաշարի կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակչում սերբ թենիսիստը 6:3, 6:3 հաշվով հաղթել է չեխ Թոմաշ Բերդիխին: Կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել նաեւ բելգիացի Դավիդ Գոֆենը, ով 3:6, 6:2, 6:1 հաշվով հաղթել է ֆրանսիացի Ժիլ Սիմոնին: