
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դա կախված է Սիրիայի ժողովրդի դիրքորոշումից: Միայն սիրիացի ժողովուրդը կարող է նման որոշում կայացնել: Սկզբունքայնորեն ոչ մի խնդիր չեմ տեսնում, քանի որ նախագահը չի կարող աշխատել առանց ժողովրդի աջակցության»,- հավելել է Սիրիայի նախագահը:
Նա նաև հիշեցրել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների պահանջը «չի առաջադրվել որպես ներկայիս քաղաքական գործընթացի մի մաս»: