Քաղցրաշենում կրկին լարված իրավիճակ է. բնակիչները փակել են Երեւան-Արտաշատ մայրուղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ մարտի 15-ին  Քաղցրաշեն գյուղի բնակիչները փակել էին Երևան-Մեղրի ավտոճանապարհի Քաղցրաշենի հատվածի վարչական տարածքը և պահանջում էին իրենց մթերած խաղողի գումարները:

Հայտնի դարձավ նաեւ, որ ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ վերամշակող «Վինար» ընկերությունը  մարտի 25-ից մինչև ապրիլի 15-ը խոստացել է գյուղացիներին վճարել գումարները:

Բնակիչներից Ավետիք Բաղդասարյանը ArmLur.am-ին տեղեկացրեց, որ  գումարը խոստացել էին վճարել այսօր 14:00-ին, սակայն մինչ այժմ քաղցրաշենցիները չեն ստացել իրենց հասանելիք գումարը:

«Մոտ 200 հոգով հավաքվել ենք գինեգործարանի մոտ եւ պահանջում ենք խոստացված գումարները: Երեւան-Արտաշատ մայրուղին արդեն փակել ենք և սպասում ենք մեր պահանջների բավարարմանը»:

ArmLur.am-ը Քաղցրաշենի գյուղապետարանից տեղեկացավ, որ գումարները վերադարձվելու են, սպասում են՝ ընկերությունը բանկային հարցերը լուծի:




Լրահոս