Երեւանի Չարենցի եւ Նար-Դոսի փողոցների խաչմերուկում հուլիսի 28-ին, ժամը 01.40-ի սահմաններում, “Օպել” մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել նշված խաչմերուկին հարակից էլեկտրասյանը եւ Վարդանանց փողոցի թիվ 116 հասցեում գտնվող կրպակի անցման հենասյան բետոնե արգելապատնեշին: Ոստիկանության լրատվույան վարչությունից հայտնում են, թե “Օպել”-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Պատահար Չարենցի եվ Նար-Դոսի փողոցների խաչմերուկում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ