Այսօր՝ մարտի 31-ին, Երևանի «Սուրբ Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մոտակայքում գտնվող դիտահորում տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման, մեկ տուժած համեմատաբար երկար ժամանակ գտնվել է դիտահորում, երկու տուժած դուրս են բերվել տեղի ուժերով:
Ավելի ուշ պարզվել է, որ Գյուրջյան և Քոչարյան փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող գազի դիտահորի ներսում տեղի է ունեցել գազի արտահոսք, ինչի հետևանքով դիտահորում գնվող գազի ծառայության Նոր Նորքի տարածքային արտադրական շահագործման ծառայության վթարա-վերականգնողական աշխատանքներ իրականացնող աշխատակիցների ինքնազգացողությունը կտրուկ վատացել է:
ArmLur.am-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի Շտապ օգնության և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը հայտնեց, որ տուժածներից 5-ի բավարար է, մեկինը՝ ծայրահեղ ծանր:
ArmLur.am-ին հաջողվեց զրուցել դեպքի ականատես Գարուշ Սուվարյանի հետ: Պարզեցինք, որ Սուվարյանի՝ այնտեղ չլինելու դեպքում հետևանքները կարող էին անդառնալի լինել: Մեր զրուցակիցը, տեսնելով դիտահորում գտնվող երիտասարդներին, շտապ կանչել է մոտակայքում գտնվող մարդկանց և տեղի ուժերով կարողացել են դուրս բերել գազի ծառայության Նոր Նորքի տարածքային արտադրական շահագործման ծառայության վթարա-վերականգնողական աշխատանքներ իրականացնող աշխատակիցներին:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Տաթև Հարությունյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան