
«Զենիթ»-ի մամուլի քարտուղար Դմիտրի Ցիմերմանը մեկնաբանել է թիմի մարզմանը Հալկի բացակայության փաստը:
«Հալկը միայն վաղն է վերադառնում ակումբ: Նա լիովին լավ վիճակում է: Պարագվայի և Բրազիլիայի հավաքականների միջև խաղը կայացել է միայն երեկ երեկոյան, այդ պատճառով ֆուտբոլիստը դեռ չի հասցրել վերադառնալ: Արդեն վաղը Հալկը պետք է լինի մարզմանը, որպեսզի կարողանա պատրաստվել ԲԿՄԱ-ի դեմ խաղին», – ասել է նա: