ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ համացանցից

Սոցցանցերի օգտատերերը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին կասկածում են ահաբեկչության սատարման մեջ: Գերմանիայի կանցլերը մեկ տարի առաջ Գերմանիայում փախստականների ճամբար այցի ժամանակ լուսանկարվել էր տղայի հետ, ով նման է Բրյուսելի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Նաջիմ Լաշրաուիին:

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ո՞ր դեպքերում է արգելվում ՀՀ-ում ամուսնության պետական գրանցումը։ Ի՞նչը կարող է հիմք հանդիսանալ չթույլատրելու ամուսնության պետական գրանցումը:

Գայանե Յուզբաշյան (29 տարեկան, բանասեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ամուսնության պետական գրանցումն արգելվում է՝
ա) այն անձանց միջեւ, որոնցից թեկուզեւ մեկը գտնվում է օրենքով սահմանված կարգով գրանցված մեկ այլ ամուսնության մեջ.
բ) մերձավոր ազգականների (ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների՝ ծնողների ու զավակների, պապի, տատի ու թոռների, ինչպես նաեւ հարազատ եւ համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր եւ մորեղբոր զավակների) միջեւ.
գ) որդեգրողների եւ որդեգրվածների միջեւ.
դ) այն անձանց միջեւ, որոնցից թեկուզեւ մեկին դատարանը ճանաչել է անգործունակ:
Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ: Ամուսնության գրանցումը լիազորագրով կամ ներկայացուցչի միջոցով, այսինքն` հեռակա կարգով, չի թույլատրվում:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու եւ կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը եւ ամուսնական տարիքի հասնելը:

 

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե աշխատողի դրույքը պակաս է մեկ դրույքից (նորմալ աշխատաժամանակից), ապա նա սոցիալական փաթեթից ինչպիսի՞ սահմանաչափով կարող է օգտվել։ Եվ եթե անձը գտնվում է մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ապա իրավունք ունի՞ օգտվել սոցփաթեթի ծառայություններից:

Լիանա Հովսեփյան (32 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ սոցիալական փաթեթի սահմանաչափը մեկ անձի հաշվով չի կարող գերազանցել մեկ դրույքի (նորմալ աշխատաժամանակի) համար սահմանված գումարի չափը, իսկ մեկ դրույքից պակաս (նորմալ աշխատաժամանակից պակաս, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդվածի համաձայն կրճատ տեւողությամբ աշխատաժամանակի) աշխատանքային ծանրաբեռնվածություն (աշխատաժամանակ) ունենալու դեպքում գումարը կնվազեցվի համապատասխան չափով (օրինակ` կես դրույք աշխատանքային ծանրաբեռնվածություն ունենալու դեպքում (նորմալ աշխատաժամանակի 50 տոկոս աշխատաժամանակ ունենալու դեպքում) սոցիալական փաթեթի սահմանաչափը կկազմի գումարի կեսը):
Տեղեկացնում ենք նաեւ, որ հղիության եւ ծննդաբերության կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող անձինք չեն օգտվում սոցիալական փաթեթից: Սակայն աշխատանքի վերադառնալուց անմիջապես հետո կարող են օգտվել սոցիալական փաթեթից, եթե նախքան հղիության եւ ծննդաբերության կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդ գնալը ունեցել են տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի վերջին վեց ամսվա աշխատանքային ստաժ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերջում հավելենք, որ յուրաքանչյուր աշխատակցին սոցիալական փաթեթով նախատեսված գումարը կազմում է 11 հազար դրամ: Սոցիալական փաթեթը ամսական գումար է, որը տարեկան կտրվածքով կազմում է 132.000 ՀՀ դրամ:




Լրահոս