Անձնական ավտոմեքենան վաղուց շքեղություն չէ, այն միայն երթևեկության միջոց է: Եվ այլ երկրներ անձնական մեքենայով երթևեկությունը ենթադրում է նաև այդ երկրի երթևեկության կանոններին հետևել: Այս ֆոտոշարքը կպատմի ամենախենթ երթևեկության կանոնների մասին:
Դանիա
Դանիայում ոչ մի դեպքում չեք կարող գործի գցել մեքենան, մինչ ամբողջությամբ չեք ստուգել այն: Իսկ ամբողջությամբ ասելով` հասկանում ենք նաև այն, որ դուք անպայման պետք է նայեք մեքենայի տակ և համոզվեք, որ այնտեղ չկա քնած երեխա:
Թայլանդ
Թայլանդում տեղական ՃՈ-ի աշխատակիցները կարող են ձեզ տուգանել առանց վերնաշապիկի մեքենան վարելու համար: Օրենքը չի ներում ոչ կանանց, ոչ տղամարդկանց:
Մեքսիկա
Մեքսիկան միակ երկիրն է, որտեղ կանանց արգելվում է դիմահարդարվել մեքենայի ղեկին: Իսկ որպեսզի նրանք չտխրեն, տղամարդկանց արգելվել է սափրվել:
ԱՄՆ
ԱՄՆ-ում շատ կանոններ արդեն հին են, բայց դեռ գործում են: Օրինակ, Փենսիլվանիա նահանգում վարորդը պարտավոր է պահել մեքենան, եթե դրանից ձին վախեցել է:
Իսկ ահա Ալաբամա նահանգում վարորդներին արգելվում է ղեկին նստել մերկ ոտքերով: Այս կանոնն իզուր չեն մտածել, քանի որ այդ պատճառով վարորդ է մահացել: Տղամարդը չի կարողացել ժամանակին արգելակի ոտնակին սեղմել, քանի որ այն շատ տաք է եղել: Եվ ամենակարևորը, Ալաբամայում արգելվում է մեքենա վարել փակ աչքերով:
Ֆիլիպիններ
Ֆիլիպիններում խցանումների դեմ պայքարում են ինչպես կարող են: Մեքենաները, որոնց պետհամարանիշները վերջանում են 1-ով և 2-ով, չպետք է երկուշաբթի օրերին հայտնվեն ճանապարհներին, 3 և 4-ը`երեքշաբթիներին, 5 և 6-ը` չորեքշաբթի օրերին և այդպես շարունակ: Իսկ հանգստյան օրերին բոլորը կարող են երթևեկել:
Ավստրիա
Ավստրիայում արգելվում է տեսագրանցումը: Այս սարքերի օգտագործումը համարվում է անձնական կյանքի ներխուժում: