Երեկ մայրաքաղաքում միմյանցից տարբեր 3 բողոքի ակցիաներ էին ընթանում. տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ դժգոհողներն իրենց հերթին էին բողոքի ակցիա անում՝ կանգառներում հավաքված մարդկանց հորդորելով 100 դրամ ուղեվարձ վճարել: «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները նախագահական նստավայրի դիմաց պահանջում էին վճարել իրենց չստացած աշխատավարձերը: Ազատության հրապարակում էլ իրենց հերթին հացադուլ եւ բողոքի ակցիա էին անցկացնում արցախյան պատերազմի ազատամարտիկները: Ու չնայած հասարակության մոտ համատարած դժգոհությանը, չնայած պարբերաբար անցկացվող բողոքի գործողություններին՝ իշխանությունները փորձում են չտեսնելու տալ կատարվողը. Սերժ Սարգսյանն իր հերթին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր հերթին մեկնել են արձակուրդ, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ երեկ գնացել էր Հանքավան՝ հանդիպելու ամառային ճամբարում հանգստացող երեխաներին: Փաստորեն, պետության առաջին երեք առանցքային պաշտոնները զբաղեցնող անձինք սեփական հանգիստը, շոուներն ու զվարճանքներն ավելի բարձր են դասում, քան ժողովրդի խնդիրները:
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ԱԴԵԿՎԱՏ ՉԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ