ՄԻՊ-ը հրապարակել է տարեկան հաղորդումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը 2015 թվականի ընթացքում Պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և զատությունների պաշտպանության վիճակի մասին:

«Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր հրապարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը 2015 թվականի ընթացքում Պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին՝ համաձայն ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի պահանջների: Հաղորդմանը կից հրապարակվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման անկախ ազգային մեխանիզմի 2015 թվականի գործունեությունն արտացոլող զեկույցը:

Շնորհակալություն ենք հայտնում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ արդյունավետ համագործակցության, տեղեկությունների փոխանակման և իրավունքների ու ազատությունների պաշտպանության ոլորտի խնդրահարույց հարցերի վերհանման համար:

Հաստատակամ ենք շարունակելու մարդու իրավունքների պաշտպանության վիճակի բարելավմանն ուղղված մեր գործընկերությունը և սերտ հիմքերի վրա պահելու համատեղ աշխատանքի ամուր ավանդույթները:

Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան»:

Նշենք, որ զեկույցում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երկրի իրավապահ և անվտանգության համակարգի խնդիրներին, սոցիալ-քաղաքական համակարգին, տնտեսական և տեղական ինքնակառավարման համակարգերին և այլն:

Դատախազության մասով, օրինակ, ՄԻՊ-ը նշում է, որ մի շարք դեպքերում անձը, որպես վկա հայտնած տեղեկությունների հիման վրա կարճ ժամանակ անց նույն գործով ներգրավվել է որպես կասկածյալ կամ մեղադրյալ, ինչի պատճառով խախտվել են վերջինիս լռելու իրավունքը, ինչպես նաև անմեղության կանխավարկածը:

Դատախազության՝ հետաքննության և նախաքննության մարմինների գործողությունների թերի հսկողության արդյունքում մի շարք դեպքերում չի ապահովել քրեական գործերով պատշաճ քննության իրականացումը, հաղորդումների քննարկման ժամկետի պահպանումը, ինչպես նաև դրանք քննարկելիս օրենքով սահմանված որոշումներից մեկի կայացումը:

Արդարադատության նախարարության մասով նշվում է, որ օրենսդրությամբ դեռևս երաշխավորված չեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և արդար դատաքննության իրավունքները:

Օրենսդրական թերի կարգավորումների արդյունքում ԴԱՀԿ ծառայության կողմից որոշ դեպքերում հնարավոր չի եղել արգելանք կիրառել պարտապանի գույքի վրա:

Առանձին անդրադարձ կա ՔԿՀ-ներում տիրող վիճակին:

Ըստ ՄԻՊ-ի` Հատուկ քննչական ծառայությունը՝ պաշտոնատար անձանց կողմից իրականացված հանցագործությունների, այդ թվում՝ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ոչ բոլոր դեպքերով է կատարել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն:




Լրահոս