ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, որ Երեւանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ չկա որեւէ իրավական ակտ: Համենայնդեպս, օրենսդրության համաձայն՝ ուղեվարձի փոփոխությունը կարող է վերանայվել երթուղին սպասարկող կազմակերպության ներկայացրած հիմնավոր հաշվարկների հիման վրա` մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ եւ երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի, ասել է թե՝ Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ: Բացի արի՛ ու տես, որ քաղաքապետարանը կոնկրետ որոշում չի կայացրել, այլ, ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, «գծատերերի» հաշվարկների հիման վրա իր բանավոր համաձայնությունն է տվել սակագինը բարձրացնելու առաջարկին: Քաղաքապետարանը նման շռայլություն է թույլատրել մեկ պարզ պատճառով, որովհետեւ այդ «գծատերերն» անձամբ իրենք են. ինչպես հայտնի է՝ Տարոն Մարգարյանը, նրա աներձագ, ՀՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը եւ այսպես շարունակ:




Լրահոս