Երեկ սրտի կաթվածից մահացել է «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ, նկարիչ Վահրամ Հարությունյանը՝ Կուկը: Նա ընդամենը 55 տարեկան էր: 1987թ. սկսած՝ Վ. Հարությունյանը մի շարք ցուցահանդեսներ էր ունեցել աշխարհի տարբեր երկրներում՝ Լեհաստանում, Ճապոնիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Ֆրանսիայում եւ այսպես շարունակ: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմը ցավակցում է Հարությունյանի հարազատներին ու մտերիմներին՝ նրա անժամանակ մահվան կապակցությամբ:
ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ