
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր նահանգում պայթյուն է որոտացել, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով Haberturk-ին:
Պայթյունի հետևանքով 4 թուրք ոստիկան է զոհվել: Հաղորդվում է ավելի քան 20 վիրավորի մասին:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ անհայտ անձինք պայթեցրել են ականապատ մեքենան ավտոկայանատեղիի մոտ: Պայթյունն ահաբեկչություն է որակվել: