«Եթե իսկապես այդքան շահութաբեր է այդ բիզնեսը, ապա ինչո՞ւ նոր սուբյեկտներ չեն ներգրավվում այդ բիզնեսում… Կան երթուղիներ, որտեղ ներդրումները չեն փոխհատուցվում»:
Տիպիկ ՀՀԿ-ական պաշտոնյայի խոսքեր: Նույնիսկ սեփական կարծիք չունեցող՝ իշխանության այս ներկայացուցիչները շարժվում են միայն բնազդով՝ խոսել եւ գործել ժողովրդին դեմ, ամեն գնով պաշտպանել իշխանավորներին եւ օլիգարխներին: Տվյալ դեպքում էլ, բնականաբար, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գ. Մինասյանը պետք է ստանձներ գծատերերի օմբուդսմենի դերը, այլ ոչ թե խոսեր ժողովրդի շահերից, քանի որ այդ գծատերերի մեջ իր կուսակիցներն են: Ախր մարդ պիտի կատարյալ անմեղսունակ լինի, որ հավատա, թե գերշահույթ ստացող գծատերերը վնասով են աշխատում: