Երեկ հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հերթական որոշումն է կայացրել: Այսպես, Պողոսյանն ընդդեմ Հայաստանի (դիմում No. 62356/09, գործը ներկայացվել է Հ. Ալումյանի կողմից) գործով ՄԻԵԴ-ը արդար դատաքննության (մասնավորապես՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման վերջնականության սկզբունքի՝ res judicata-ի մասով) եւ իր գույքից անարգել օգտվելու իրավունքների խախտում է ճանաչել վերաքննիչ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի դեմ գլխավոր դատախազի տեղակալի բերած վերաքննիչ բողոքն առանց որեւէ հիմնավոր պատճառաբանությանվարույթ ընդունելու եւ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բեկանելու արդյունքում դիմողի գործի բացասական ելքով վերաքննություն իրականացնելու պրակտիկան (օրինական ուժի մեջ մտած որոշմամբ ճանաչվել էր անշարժ գույքի նկատմամբ դիմողի սեփականության իրավունքը):
Փաստաբան Հայկ Ալումյանն ArmLur.am-ի հետ զրույցում մանրամասնեց, որ տեղեկացրեց, որ ՄԻԵԴ-ը առաջիկայում կսահմանի գումարային հատուցումները: