«Մեր կուսակցությունն արձակուրդում է, իսկ անհատական մարդիկ, երբ գնահատական տալու խնդիր է առաջանում, էդ գնահատականը տալիս ենք. ասում ենք, որ ճիշտ է դադարեցնել նման թանկացումը՝ հետագայում հասկանալու համար՝ ինչու ենք թանկացնում եւ նոր բեռ ավելացնում»:
Ի՞նչ է նշանակում դադարեցնել թանկացումը: Այսինքն՝ դարձրել են 150 դրամ, եւ հիմա պետք է դադարեցնել, որ մնա 150 դրա՞մ: Թե չէ երեւի հակառակ դեպքում կդառնար 200, 300 կամ միգուցե 1500 դրամ: Տժժալու մեծ վարպետ Հեղինե Բիշարյանը, փաստորեն, ուզում է ակնարկել, որ արձակուրդում գտնվող ՕԵԿ-ը մեզ մեծ լավություն է պատրաստվում անել՝ դադարեցնելով գների բարձրացումը: Սա դեռ միայն Հեղինեն է ասում, բա որ բոլոր ՕԵԿ-ական պատգամավորներն այստեղ լինեն, պատկերացնո՞ւմ եք՝ ինչեր կասեն, ինչ հանճարեղ մտքեր կերկնեն: Ափսոս, ընտրություններ չկան, թե չէ ԱԽՔությունն ավելի մեծ կլիներ: