Պուտինի դեմ «տեղեկատվական արտահոսք»-ը սկսված է. Reuters-ը պատմել է նրա անունից կատարված անշարժ գույքի գործարքների մասին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ՌԴ նախագահի դեմ «տեղեկատվական արտահոսք» է նախապատրաստվում:

Միջազգային Reuters գործակալությունը պատմել է ՌԴ նախագահի անունից կատարված անշարժ գույքի գործարքների մասին:

Rbc.ru-ն գրում է, որ գործակալությունը հոդված է հրապարակել ռուս գործարար, միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի գործընկեր Գրիգորի Բաևսկու մասին, ով, ինչպես պնդում է գործակալությունը, «անշարժ գույք է վաճառել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապ ունեցող կանանց»:

Reuters-ը գրում է, որ «քիչ հայտնի ռուս գործարար» սանկտպետերբուրգցի 47-ամյա Գրիգորի Բաևսկին անշարժ գույք է վաճառել.

Կատերինա Տիխոնովային (գործակալությունը նրան ավելի վաղ ՌԴ նախագահի կրտսեր դուստր էր անվանել)

Չնայած մի շարք լրատվամիջոցների այն պնդումներին, որ ակրոբատիկայի չեմպիոն 29-ամյա Կատերինա Տիխոնովան Պուտինի դուստրն է` ո՛չ Պուտինը, ո՛չ նրա մամուլի քարտուղարն այդ տեղեկությունը չեն հաստատում: Կատերինան բնակարան է ստացել Նովոգարևոյում, որտեղ նա գրանցել է իր անունով հիմնադրամը:

127653

1810587_20151110160436

Լեյսան Կաբաևային (հայտնի մարմնամարզուհի, Ազգային Մեդիա խմբի ղեկավար և պատգամավոր Ալինա Կաբաևայի քույրը)

Նրան ևս Պուտինը չի ճանաչում՝ հայտարարելով, որ նրանց ոչինչ չի կապում: Նա բնակարան է ստացել Մոսկվայում:

Աննա Զացեպելինային (Ալինա Կաբաևայի տատիկը)

Գործակալությունը գրում է, որ չնայած նրան, որ Պուտինի չի խոստովանում Կաբաևայի հետ կապը` մարմնամարզուհու 80-ամյա տատիկը հողատարածք և տուն է ստացել Ռուբլյովկայում:

2c76a8c4a0b44e4dbd9993106e38cfd0

Ալիսա Խարչևային, ով նկարահանվել է ամսագրում, որի համարը նվիրված էր Պուտինի ծննդյան օրվան: 23-ամյա Ալիսային ևս, գրում է գործակալությունը, չեն ճանաչում:

11bb69a7225c4d61a726461004c591e6

39fd2307f05c478d8420a54bb155af66

Reuters-ը գրում է նաև, որ Բաևսկին ավելի վաղ ոչնչով չէր առանձնանում: Նրա կապը Պուտինի հետ բացահայտել է լրագրող Ռոման Անինը, ով հետաքննություն է վարել Organised Crime and Corruption Reporting Project (OCCRP) արևելաեվրոպական մեդիացանցի համար:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը բազմիցս նշել է, որ Պուտինը «չի ճանաչում նման մարդու (Բաևսկուն)»:




Լրահոս