Ինչո՞ւ էր ուշանում ՄԻՊ զեկույցի հրապարակումը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, կատարելով ՀՀ ՄԻՊ մասին ՀՀ օրենքի պահանջը, երեկ վերջապես հրապարակեց «2015թ.-ի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան զեկույցը:

«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ նորանշանակ ՄԻՊ-ը, գրեթե ոչինչ չի փոխել նախկին օմբուդսմենի` Կարեն Անդրեասյանի պատրաստած զեկույցում: Թե այդ դեպքում ինչո՞ւ էր այդքան ուշանում զեկույցի հրապարակումը, դժվար է ասել: Նկատենք, որ անցած տարի ներկայացված ՄԻՊ զեկույցը 500 էջանոց էր, իսկ այս տարվանը  455 էջանոց աշխատանք է: Հավելենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի առիթով գրված զեկույցն այդպես էլ մնաց օդից կախված»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս