Մհեր Սեդրակյանի որդին այլ պլաններ ունի. քաղաքապետ չի դառնալու. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք գրել էինք, որ հաջորդ խորհրդարան են մտնելու ոչ թե օդիոզները, այլ նրանց զավակները, սանիկները, զարմիկները: Երեկ արդեն որոշ շրջանակներ լծվել էին Թոխմախի Մհերի որդու՝ Դավիթ Սեդրակյանի PR ակցիային: Պարզվում է՝ այս ընտանիքը ‹‹Սեդրակյան›› բարեգործական հիմնադրամ ունի, որի գոյության մասին մինչ օրս ոչ ոք չի իմացել, սակայն այն կա եւ ղեկավարում է Դավիթ Սեդրակյանը։ Հիմա էլ իրենց հարազատ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների կրթօջախներում բարեգործական ծրագրեր է մտադիր իրականացնել:

Եվ չնայած մամուլը պարբերաբար գրում է, թե Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սեդրակյանին հայրիկը ցանկանում է տեսնել Երեւանի քաղաքապետի պաշտոնում, բայց առավել հավանական է, որ նա հոր փոխարեն գործուղվի ԱԺ: Լուրեր կան նաեւ, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին եւս կմտնի խորհրդարան»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս