Ուշագրավ զարգացումներ. հրահանգվել է պատժել «փայ մտնողներին». թիրախավորվածները Սերժ Սարգսյանի շրջապատում են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երբ Սերժ Սարգսյանին զեկուցել են «ՊԵԿ աշխատակիցների բաց նամակ» անվանումով ձայնագրության եւ դրանում բերված փաստերի մասին, նա անմիջապես հանձնարարել է ՀՀ գլխավոր դատախազությանը քրեական գործ հարուցել եւ ներկայացված կոռուպցիոն համակարգում ներգրավված բոլոր պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկել: Ըստ լուրերի՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանում այլեւս ոչ ոք իրավունք չունի կոռուպցիայով զբաղվել: Նույնիսկ եթե կոռումպացված պաշտոնյան, «փայ մտնողը» իր հարազատ եղբայրը կամ փեսան լինի, միեւնույն է, ԿՊԱՏԺՎԻ:

Ըստ լուրերի՝ «Տրանս Ալյանս» մաքսային տերմինալի զննման պետ Ռոբերտ Գայֆաջյանը, Բագրատաշեն մաքսակետի զննման պետ Կարեն Գրիգորյանը (Կյաժ մականունով), զննման վարչության նախկին պետ Վահրամ Գյորողլյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մաքսանենգության դեմ պայքարի բաժնի ղեկավար «Սեդոյը» պատժվողների ցուցակի առաջնային տեղերում են: Ի դեպ, ասում են` ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը` Կրակեմ Հրաչը եւս սպասում է Սերժ Սարգսյանի վերադարձին, որպեսզի հրաժարական ներկայացնի:

Ի դեպ, տարածված տեսաձայնագրությունն արդեն ջնջված է համացանցից: (Կ)»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս